Ընդամենը 21 բառ, որ վիթխարի ազդեցություն ունեցան նրա հետագա ողջ կյանքի վրա

Posted: 2 Փետրվարի, 2015 in Uncategorized

1871 թվականի գարնանը մի երիտասարդ գրքում հանդիպեց մի արտահայտության’ ընդամենը 21 բառ, որը վիթխարի ազդեցություն ունեցավ նրա հետագա ողջ կյանքի վրա:

Մոնրեալի հիվանդանոցի բժիշկ — ուսանողը մտահոգված էր առաջիկա ավարտական քննություններով, ինչպես նաև այն բանով, թե ինչ է անելու, որտեղ է սկսելու գործունեությունը, ինչպես է փող վաստակելու:

21 բառը, որ նա կարդաց 1871 թվականին, նրան օգնեցին դառնալու իր սերնդի ամենանշանավոր բժիշկը: Նա հիմնեց Ջոն Հոփքինսի անվան աշխարհահռչակ բժշկական կրթական հաստատությունը: Դարձավ թագավորական հրովարտակով նշանակված ուսուցչապետ և ամբիոն գլխավորեց Օքսֆորդի համալսարանում: Այսինքն’ արժանացավ մեծագույն պատվի, որը կարող է վաստակել Անգլիայում բժշկությամբ զբաղվող մարդը: Երբ նա մահացավ, լույս ընծայվեց նրա կյանքը նկարագրող 1466 էջ պարունակող երկու հատորանոց գիրք:
Նրա անունը սըր Ուիլյամ Օսլեր էր:
Ահա այն 21 բառը, որ նա հանդիպել էր 1871 թվականի գարնանը, 21 բառ Թոմաս Քարլայլից. «Մեր գլխավոր գործը ոչ թե տեսնելն է այն, ինչ գտնվում է մշուշված հեռվում, այլ անելը այն, ինչ անմիջապես ձեռքի տակ է»:

42 տարի անց մի տաք գարնանային երեկո սըր Ու. Օսիերը զրուցում էր Եյլի համալսարանի ուսանողների հետ: Եվ այդ ժամանակ նրանց ասաց, որ մարդիկ սխալվում են, երբ կարծում են, թե ինքը’ չորս համալսարանների ուսուցչապետը ու գրքերի հեղինակը, օժտված է «առանձնահատուկ որակի ուղեղով»: Նա ասաց, որ մոտիկ ընկերները գիտեն, որ ինքը սովորական ընդունակությունների տեր մարդ է:
Դե ուրեմն, ինչու՞մ է իր հաջողության գաղտնիքը:
Ըստ իրեն’դա արդյունք է այն բանի, որ ինքը ջանում է ապրել «օրվա շրջանակներում»: Ի՞նչ նկատի ուներ սըր Օսիենը: Իր ելույթից մի քանի ամիս առաջ նա հատել էր Ատլանտյան օվկիանոսը մեծ հանրանավով, որի նավապետը կամրջակին կանգնած կարող էր կոճակի սեղմումով անջրանցիկ անջրպետներով իրարից բաժանել նավի տարբեր մասերը:
«Ձեզանից յուրաքանչյուրը, — ասաց սըր Օսիենը, — ավելի բարձր կազմակերպվածություն ունի, քան այդ հանրանավը, և նախատեսված է ավելի երկարատև նավարկման համար: Ես ուզում եմ ձեզ համոզել, որ սովորեք ապրել «այսօրվա օրով», որպեսզի ապահովեք նավարկության ավելի մեծ անվտանգություն: Բարձրացեք կամրջակին, սեղմեք կոճակը և ունկնդրեք, թե երկաթե դռները ինչպես են շրխկոցով փակում ձեր կյանքի երեկվա մեռած օրերը:
Սեղմեք մյուս կոճակը և երկաթե վարագույրով շրխկոցով փակեք ապագան’ տակավին չծնված վաղվա օրերը:

Այդ անելուց հետո դուք անվտանգության մեջ եք’ այսօրվա անվտանգության:
Շրխկոցով փակեք անցյալը: Անցյալին թույլ տվեք թաղել ինքն իրեն: Պատնեշվեք վաղվա օրերից, որոնք դյուրացրել են շատերի ճանապարհն ի մահ: Վաղվա հոգսերի բեռը’ բազմապատկվելով երեկվա և այսօրվա կրելիքի հետ, ճզմում է նույնիսկ ամենաուժեղներին: Փակեք ապագան նույնքան ամուր, որքան որ անցյալը: Ապագան այսօրն է: Վաղը չկա: Փրկության օրը հենց այսօրն է: Նույն օրվա շրջանակներով ապրելու սովորույթ մշակեք:

Մի՞թե սըր Օսիերը նկատի ուներ, թե պետք չէ նախապատրաստվել վաղվա օրվան: Բնավ ոչ: Նա շարունակեց իր ուղերձը’ ասելով որ վաղվան նախապատրաստվելու լավագույն եղանակը ամբողջ մտավոր ուժը, ամբողջ ոգևորությունը կենտրոնացնելն է այսօրվա գործերը լավագույն կատարելու վրա:
Ապագային լավ նախապատրաստվելու միակ հնարավոր ուղին սա է:
Սըր Օսիերը Եյլի համալսարանի ուսանողներին հորդորեց օրը սկսել Քրիստոսի աղոթքով’ «Մեր հանապազօրյա հացը տու՛ր մեզ»:

Թոմաս Քարլայլից. «Մեր գլխավոր գործը ոչ թե տեսնելն է այն, ինչ գտնվում է մշուշված հեռվում, այլ անելը այն, ինչ անմիջապես ձեռքի տակ է»:

Ճիշտ է ասված՝ <<Այսօրվա գործը վաղվան մի թողեք>>
Ինձ թվում է որ այդ 21 բառը ամեն ոք կարդալուց իր մեջ կարդնանա պատականություն, աշխատասիրություն, ձգտում դեպի կատարիալին. Չէ որ մենք ուրախանում ենք մեր ներկայով ինչքան էլ, որ սպասում ենք ապագային, իսկ անցյալը պետք չէ միշտ վերհիշել.
Մարդ պետք է ապրի իր ամեն օրով և շնորհակալ լինի Աստծուց երբ արևածագին նորից արթնանում է.  

Թողնել մեկնաբանություն