ԲԵՐՆԱՐԴ ՇՈՈՒ

Posted: 2 Փետրվարի, 2015 in Uncategorized

Հին թրծվածքի մարդիկ կարծում են, թե մարդու հոգին կարող է գոյատևել առանց փողի:

Նրանք մտածում են, որ որքան քիչ փող ունես, այնքան մեծ է հոգիդ: Իսկ մեր օրերի երիտասարդությունն այլ կարծիքի է: Բանից պարզվում է, հոգին շատ թանկ է նստում նրանց վրա: Հոգի պահելն անհամեմատ ավելի ծախսատար է, քան, ասենք, ավտոմեքենան: Հոգին կլանում է և երաժշտությունը, և կտավները, և գրքերը, և լեռները, և լճերը, և գեղեցիկ զգեստները, և հաճելի մարդկանց միջավայրը,- իսկյ այս երկրում դուք զրկված եք այդ բոլորից, եթե փող չունեք: Ահա այդ պատճառով է, որ մեր հոգիներն այսքան քաղցած են:

Այսօրվա երիտասարդությունը ամեն ինչ գտնում է փողի մեջ՝ երջանկությունը, ուրախությունը, հարգանքը, շնորհքը. Բայց իրականում դա այդպես չէ. երաժշտությունը, կտավները, գրքերը, լեռները, լճերը, գեղեցիկ զգեստները կարող ենք գնել փողով բայց դա չէ որ կլանում է մեր հոգին. Մեր հոգին կլանում է միայն զգացմունքները՝ երջանկությունը, հրապուրանքը, տառապանքը, հիասթափությունը, այն ինչ կարող ես դու զգալ քո ներսում. Այսօրվա օրերին նույնիսկ սերը կարող ես գնել փողով, եթե իհարկե կարելի է այն սեր կոչել. Իրականում փողը մարդուն շատ է փոխում, այնել այն ժամանակ երբ մինչ հարստանալը եղել ես աղքատ.  Կյանքում ամենակարևոր բանը դա համատեղումն է, մարդ կարող ե լինել հարուստ և մաքուր հոգով եթե մարդկային չտեսությունը չանցնի սահմանները.

Թողնել մեկնաբանություն